Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.06.2015 | 00:01

ՈՒստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով՝ աստվածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։ Դրա համար էլ նրանց, ինչպես անխոս մանուկների, դատաստանի փոխարեն ծաղր ու ծանակ արիր։ Եվ որովհետև նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատվեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկվեն։


Իմաստություն Սողոմոնի 12. 23-26

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ